ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք հավաքվելու կոչ չենք արել, ես պատասխանատվություն չեմ կրում. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման մասին

Մենք հավաքվելու կոչ չենք արել, ես պատասխանատվություն չեմ կրում. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման մասին

Մենք մարդկանց կոչ չենք արել հավաքվելու,հայտարարվել է, որ դատական նիստ է լինելու այսօր և մարդիկ եկել են։  Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Ես հորդորել եմ մարդկանց, հեռավորություն պահպանել, սակայն ես պատասխանատվություն չեմ կրում»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով առ այն, որ դատարանի առջև հավաքված աջակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման վտանգ տեսնում է, թե ոչ։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պնդեցին իրենց երաշխավորությունը, ստորագրեցին համապատասխան փաստաթղթերը և հեռացան դատարանի դահլիճից։

  • Կիսվել: