ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Ինչ-որ ապացույց կա՞, որ հայրս ազատության մեջ լինելով կազդի  դատական գործընթացի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով հնարավոր է ազդի դատական գործընթացի վրա, նա նշեց․

«Հիմա շատ են խոսում՝ այն մարդիկ, ովքեր հետ չեն վերադառնում, ասում են ՝ ինչու հետ չեն վերադառնում, եթե ճիշտ լինեին կվերադառնային, այդ մարդիկ տեսնելով հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի ՀՔԾ պետի խոսակցությունները, որտեղ դատավորին կոնկրետ հրահանգեր է տրվում, թե ինչ  են անեն, հորս ազատ արձակած դատավորի քրեական գործերը, այս ամենը տեսնելով՝ մարդ կուզենա վերադառնալ երկիր, այս կարգի արդարադատության հետ բախվի»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իր հայրը 5 ամիս ազատության մեջ է եղել, ոչ մի բան չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, երկրից դուրս է եկել ու հետ է վերադարձել։

«Ինձ թվում է՝ մարդիկ ուղղակի այս ընթացքում հասկանում են, թե ինչքան աբսուրդային է այս ամեն ինչը, ինչքան անհեթեթ է մեղադրանքը, բայց դրանից ավելի անհեթեթ է ընտրված խափանման միջոց կալանքը։

Ու նայում ես նույն այս օրը՝ Շուշիի ազատագրման օրը, մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն, ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում երկու երիտասարդ դատախազ կանգնեն ու ասեն, որ այս մարդը  կարող է փախնել, հասկանում եք, թե դա ինչ անհեթեթ է, չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող, չիմացող, մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության»,- նշել է Քոչարյանի որդին։

  • Կիսվել: