կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները:

 Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած այն բանին, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ևս 2 մլն դոլար է անհրաժեշտ:

Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։ 

Նշենք, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց Ցեղասպանության ոճրագործությունից՝ 1915-ից հետո, եկեղեցին ո՛չ կրոնական, և ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում:

  • Կիսվել: