ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտնում է, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: 

  • Կիսվել: