չորեքշաբթի, ապրիլ 9
9 / 4 / 2025
Միներալնիե Վոդի օդանավակայանում արձանագրվել է դեպի Երևան չվերթի ուշացում

Միներալնիե Վոդի օդանավակայանում արձանագրվել է դեպի Երևան չվերթի ուշացում

Միներալնիե Վոդի օդանավակայանում կրկին արձանագրվել է դեպի Երևան չվերթի ուշացում․ վերջին շրջանում նման դեպքերն ավելի հաճախ են գրանցվում, հայտնում է News Tracker-ը:

Նշվում է, որ չվացուցակից շեղումները, որպես կանոն, կապված են եղանակային պայմանների, տեխնիկական անսարքությունների և այլ պատճառների հետ: Նախօրեին հետաձգվել է չվերթը, որը պետք է Երևան մեկներ ժամը 9:15-ին: Սակայն, ինչպես հայտնել է Aviaincident տելեգրամյան ալիքը, օդանավում շարժիչի գործարկման հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել: 

Արդյունքում չվերթը հետաձգվել է մեկուկես ժամով, և ուղևորները Երևան են մեկնել ժամը 10: 45-ին: Առցանց ցուցատախտակի տվյալների համաձայն՝ չվերթն իրականացրել է Ազիմուտ ավիաընկերությունը։ 

  • Կիսվել: