կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Մեկնարկել է Իջևան- Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Իջևան- Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ33+606 (28կմ) հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Ճանապարհի շարունակության՝ ևս 7կմ երկարությամբ հատվածի (կմ33+606-կմ40+606) հիմնանորոգումը նախատեսված է 2023 թվականին։

35կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքն է 4.5 մլրդ դրամ, 2022թ. կհատկացվի 3.4 մլրդ դրամ, 2023թ.՝ 1.1 մլրդ դրամ։ Ֆինանսավորման աղբյուր՝ ՀՀ պետական բյուջե։

  • Կիսվել: