երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է

Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել, անդրադառնալով Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին։

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: Շիրակի մարզպետարանի դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձն անչափահասի մայրիկի ընկերն էր:

Դերձյանը, մասնավորապես, նշել է․

«Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին կարծում եմ հիշում եք: Աղջիկը երկարատև բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին:

: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին: Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:

Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

 

 

  • Կիսվել: