ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ շաբաթվա մեջ շուրջ 6, 5 միլիոն դոլար Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար. Սաղաթելյան

Մեկ շաբաթվա մեջ շուրջ 6, 5 միլիոն դոլար Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար. Սաղաթելյան

Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին ու ստացած պարգեւավճարներին:

՛՛Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգեւավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար, ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգեւավճար:

Ավելին՝ մայիսի 11-ին եւս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգեւավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ, մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար՛՛,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր շարժման մասնակիցները քայլերթով հասել են Ոստիկանության շենք, որտեղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորներ հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:

Նրա հետ հանդիպումից հետո Սաղաթելյանը հայտարարել է, թե ոստիկանությանն իրենց ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարված է: Նա հավելել է, որ կաարճ ժամանակում ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:

Այս պահին ընդդիմադիրները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակվում է հանրահավաք-երթը:

 

 

  • Կիսվել: