երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ

Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ

Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ, որից 59-ը՝ ցանցային, տոկոսային հարաբերությամբ՝ 13 տոկոս: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց արտաքին ձևավորման և գովազդի վարչության պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ գիտի՝ կան տնտեսվարողներ, որոնք քաղաքապետարանի սահմանած չափորոշիչներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացի շրջանակում դիմել են ոստիկանություն, ապա ընդգծեց, որ այս մասով աշխատանքների տեմպը պետք է ավելացնել:

«2023 թվականի ապրիլին ենք ընդունել այս չափորոշիչը, այդ մարդկանց հետ քննարկել ենք մանրամասնորեն, իրենք տեղեկացված են եղել, որ նման չափորոշիչներով ընդունում ենք նոր ստանդարտներ:

Հարգելի՛ գործընկերներ, մեզանից նեղանալ չլինի այսուհետ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: