երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի՝ 5, և բնակարանային գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: