չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 11 ավտոպատահար, եղել է 1 զոհ, 13 վիրավոր

Մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 11 ավտոպատահար, եղել է 1 զոհ, 13 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ինքնավնասման, սառը զենքի հայտնաբերման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: