երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Մեգամոլ» առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 5000 քաղաքացի

«Մեգամոլ» առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 5000 քաղաքացի

Ապրիլի 8-ին՝ ժամը 15։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:

  • Կիսվել: