կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել մրցույթի հաղթողին

Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել մրցույթի հաղթողին

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 7-ին ամփոփել է մայրության և գեղեցկության առթիվ անցկացված մրցույթի արդյունքները:

Ինչպես հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից, կանանց միամսյակը հիշարժան դարձնելու նպատակով FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել անցկացված մրցույթի հաղթողին։ Ավիատոմսերը վավեր կլինեն մեկ տարի ժամկետով եւ կգործեն ցանկացած ուղղությամբ:
 

Մրցույթը մեկնարկել էր մարտի 8-ին և ամփոփվել ապրիլի 7-ին` FLYONE ARMENIA-ի սոցիալական հարթակներում։ Հաղթող մասնակցի ընտրությունը կատարվել է  պատահականության սկզբունքով:

 FLYONE ARMENIA-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և խոստանում է ավելի հաճախ իրականացնել նման մրցույթներ:

  • Կիսվել: