երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մայրաքաղաքի մի քանի շենքերի պատերին հուշատախտակներ կփակցվեն

Մայրաքաղաքի մի քանի շենքերի պատերին հուշատախտակներ կփակցվեն

Մայրաքաղաքի մի քանի հասցեներում հուշատախտակներ կփակցվեն:

Երևանի քաղաքապետարանում գումարված ավագանու նիստի ընթացքում որոշման նախագիծը հավանության արժանացավ:

ճարտարագետ-երկրաբան, երկրաբանահանքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Կոնստանտին Պաֆենհոլցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Տիգրան Մեծի պողոտա, հ.32 հասցեում:

 Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, պատմաբան, հրապարակախոս, թարգմանիչ Գարեգին Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Աբովյան փողոց հ.20 հասցեում կտեղադրվի, իսկ հայ մեքենագետ, ՀԽՍՀ-ում գյուղատնտեսության մեքենայացման հիմնադիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սմբատ Սահակյանի և նրա որդու՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Սահակյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը որոշվեց փակցնել Պուշկինի փողոց հ.33 հասցեում:

  • Կիսվել: