հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում. նախարար

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում. նախարար

Հարգելի' քաղաքացիներ, 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: #Մնա_տանը»։

  • Կիսվել: