ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թոշակների բարձրացումը շռայլություն չէ. Նարեկ Մկրտչյան

Թոշակների բարձրացումը շռայլություն չէ. Նարեկ Մկրտչյան

Թոշակների բարձրացումը շռայլություն չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Դա պետության պարտավորությունն է, և քանի որ մենք սոցիալական երկիր ենք ու ունենք կառավարության ծրագիր, տարբեր հայտարարություններ ենք արել, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի սոցիալական ճնշումները մեղմվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ առումով կան թանկացումներ եւ գնաճ, բայց կանխատեսումները դրական միտումների մասին են խոսում, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակից հետո գնաճի տոկոսները կսկսեն նվազել, մենք մեր գործիքակազմը թոշակների բարձրացումն է՝ երկրի ֆինանսատնտեսական կարգավիճակից ելնելով: Եվ մենք այլ ուղղությամբ գնում ենք:

Մենք հայտարարել ենք, որ երկող տարվա հուլիսին բարձրացնելու ենք  թոշակները ևս երեք հազար դրամով», - ընդգծեց Նարեկ Մկրտչյանը:

  • Կիսվել: