երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդիկ Կ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից  ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ  Տոնոյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: