Մարզերից մեկում 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծելով ու դանակի սպառնալիքով ստիպել է, որ մարմնավաճառությամբ զբաղվի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով:
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի: Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկան, ով դեմքի շրջանում ֆիզիկական ցավ է ստացել:
Ոստիկանները հայտնաբերել են երեխային, ով գտնվում է ապահով ձեռքերում և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ կայքի` երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում: Մանրամասն` սկզբնաղբյուրում: