ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարզահամերգային համալիրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը

Մարզահամերգային համալիրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ հունվարի 14-ին, ընթանում է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։

Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։

Թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները։

 

  • Կիսվել: