շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն . Խորեն Գրիգորյան

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն . Խորեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Հարգելի երևանցիներ 

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:

Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից։

Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ։

Նախատեսվելիք ճանապարհի էսքիզը»:

  • Կիսվել: