կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը պարզաբանումներ է ներկայացրել Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանումներ է ներկայացրել Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մարզահամերգային համալիրի վերակառուցվող Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։

«Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։
 
Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն», - հայտնում են քաղաքապետարանից։

  • Կիսվել: