կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատավորների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 60 տոկոսով

Դատավորների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 60 տոկոսով

Հայաստանում դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել 60 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական քննարկման ժամանակ, հոկտեմբերի 25-ին ասել է արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Մի շարք դատավորների աշխատավարձը կբարձրանա արդեն 2024թ. հունվարի 1-ից։ Մեկ դատավորի աշխատավարձը կկազմի 1 մլն 60 հազար դրամ։

Այս օղակում աշխատում է 300 դատավոր։ Կբարձրանա նրանցից 206-ի աշխատավարձը։

«Նրանք վարչական դատարանների, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանների եւ սնանկության գործերով դատարանների դատավորներն են»,- ասել է Բալյանը։

  • Կիսվել: