կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին՝ ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

  • Կիսվել: