չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Նեթանյահուն հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունների շարունակման մասին

Նեթանյահուն հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունների շարունակման մասին

Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»։

Ըստ Իսրայելի վարչապետի՝ իր երկրի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։

«Մեր քաղաքականությունը հստակ է․ մենք շարունակելու ենք Լիբանանի անվտանգության գոտում ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները։ Մենք շարունակելու ենք վերացնել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ»,-նշել է Նեթանյահուն:

  • Կիսվել: