Մենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ Նեթանյահու
Մեր քաղաքականությունը հստակ է՝ մենք կշարունակենք ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանի անվտանգ գոտում և կշարունակենք վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես մեր թշնամիներին ասում եմ. եթե դուք դեռ չեք սովորել ձեր դասը և որոշել եք կրկին հարձակվել մեզ վրա, կստանաք ավելի հզոր պատասխան։ Մենք դեռ անելիքներ ունենք, և Աստծո օգնությամբ մենք այն կավարտենք»:



