չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց խանութ–սրահի տարածքում

Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց խանութ–սրահի տարածքում

Այսօր, ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի տարածքում:

Պարեկները սահմաազատել են տարածքը:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: