երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները. Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները. Օհանյան

Մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի  գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող   28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։

«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,-ասել է Օհանյանը:

  • Կիսվել: