Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվում է
Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին հայտնում է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Սամվել Շահրամանյանը առավոտից Քննչականում է, դեռ հարցաքննությունը չի ավարտվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: