ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ է և կենսական նշանակություն ունի․ Հենրիխ Մխիթարյան

Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ է և կենսական նշանակություն ունի․ Հենրիխ Մխիթարյան

«Ծանր ռազմական կռիվները դեռ շարունակվում են Արցախի դեմ։ Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
 
Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկիզբ առած և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը արժանի է վճռական դատապարտման։
 
Այս բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումը անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: 
 
Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցություն այդ հարձակմանը, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար։
 
Հրատապ միջամտության կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին, որպեսզի խուսափենք ևս մեկ ցեղասպանությունից»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրառման մեջ։

  • Կիսվել: