Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի որոշումը. ուղիղ
Հրապարակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերի վճարումից խուսափելու հոդվածով։ Սեպտեմբերի 4-ին դատարանը երկու ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդի կալանքի ժամկետը։ Ծառուկյանի պաշտպանական կողմը պնդում է, որ կալանավորման հիմքեր չկան



