հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել

Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել

Հայաստանում հաստատվել է ֆիզիկական արհեստական բանականության յոթամյա ծրագիրը, որը համադրում է ռոբոտատեխնիկան և արհեստական բանականությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ կառավարության նիստում։

Ծրագիրը նախատեսում է հրավիրյալ և մշտական հիմունքներով աշխատող գիտնականների ներգրավում, տեղական համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի մշակում, ժամանակակից հետազոտական լաբորատորիաների ստեղծում և արդյունաբերական ձեռնարկությունների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորում։

Յոթ տարվա ընթացքում ակնկալվում է պատրաստել շուրջ 330 մասնագետ և ստեղծել ռոբոտատեխնիկական երկու ժամանակակից լաբորատորիա։ Նախատեսվում է նաև, որ շրջանավարտները կամ հրավիրյալ մասնագետները կհիմնեն առնվազն հինգ ստարտափ կամ դուստր ընկերություն։

Յոթ տարվա ընթացքում ծրագրում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 4,828 մլրդ դրամ։ Միջոցները կուղղվեն գիտական անձնակազմի ֆինանսավորմանը, հետազոտական ենթակառուցվածքներին, լաբորատոր սարքավորումներին, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը։ Առաջին տարվա համար պետությունը կհատկացնի 168,4 մլն դրամ։

Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում կծախսվի ընդհանուր բյուջեի մոտ 71%-ը՝ 3,413 մլրդ դրամ։ Ակնկալվում է, որ դա մոտ 4,44 մլրդ դրամի համախառն ներդրում կապահովի ՀՆԱ-ում։

  • Կիսվել: