Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նիստը նախագահող դատավոր Սամվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։
Ծառուկյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել կամ կիրառել համակցված խափանման միջոց, այդ թվում` գրավ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։



