չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Մարդկանց պետք է կտրենք առօրյայից եւ ստեղծենք վիճակ, որում իրենք կարծիք պիտի հայտնեն». «Զանգ» ՀԿ-ն ակցիա է անում

«Մարդկանց պետք է կտրենք առօրյայից եւ ստեղծենք վիճակ, որում իրենք կարծիք պիտի հայտնեն». «Զանգ» ՀԿ-ն ակցիա է անում

«Զանգ» ՀԿ անդամները այսօր՝ նոյեմբերի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ՀԿ անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում նշել է, որ ակցիայի նպատակը հարյուր հազարներին համոզելը չէ. «Մեր խնդիրը կրակ դառնալն է առաջիկա 4-5 օրերին մենք մեզ պետք է մաշենք, մեր էներգիան պիտի տանք, որպեսզի մարդկանց սառած սրտերը կարողանանք ջերմացնել, կոտրենք մարդկանց վախերը, ներշնչենք նրանց այն վստահությամբ, որը մենք ունենք։  Մենք կրոնական քարոզիչներ չենք, մեզ հավատալը պարտադիր չէ. մենք առաջարկում ենք ճանապարհ։ Առաջիկա մի քանի օրերի մեր պլանը հետեւյալն է՝ դինամիկ գործողություններով ամեն օր մենք սկսենք այսպիսի քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո այդ իրազեկման պահին որտեղ որ մեզ հարմար կլինի, մենք մեր սիմվոլը համարվող վրանը կտեղադրենք ու որքան հնարավոր է՝ կպահպանենք»։

Նահապետյանը չբացառեց՝ եթե իրենց գաղափարին միացող մարդկանց քանակը մեծանա, ապա վրանների քանակն էլ կշատանա. «Մենք ուզում ենք ճեղքել այն պատը, որը կառուցված է մեր հանրության առաջ, որը թույլ է տալիս չտեսնել կատարվողը։ Մարդկանց պետք է կտրենք առօրյայից եւ ստեղծենք վիճակ, որում իրենք կարծիք պիտի հայտնեն»։

  • Կիսվել: