երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մարդատար ԳԱԶԵԼ-ը բախվել է «ԳԱԶ 322132»-ին, որն էլ՝ բենզատարին․ կան վիրավորներ

Մարդատար ԳԱԶԵԼ-ը բախվել է «ԳԱԶ 322132»-ին, որն էլ՝ բենզատարին․ կան վիրավորներ

Այսօր` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 322132» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ «Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող բենզատար բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

  • Կիսվել: