ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»․ սպանված գործարար Մհեր Պողոսյանի որդուն ծեծի են ենթարկել

«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»․ սպանված գործարար Մհեր Պողոսյանի որդուն ծեծի են ենթարկել

2019 թվականի հուլիսին հրապարակվել է լուր, Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք հասցնելու գործը վերաբացվել է։

 Infocom.am-ը հիշեցնում է՝ Մանվել Գրիգորյանն այս դեպքից հետո շարունակաբար ճնշել էր Պողոսյանների ընտանիքին, սպառնալիքներ հնչեցրել։ Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, մանկահասակ որդիների հետ մեկնել էր Հայաստանից։

Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը հեղափոխությունից հետո ՌԴ-ից վերադարձել էր և գործի վերաբացման ուղղությամբ աշխատանքներ կատարել։ Էդուարդ Պողոսյանի բողոքի քննությունն ավարտվում է, սակայն այն դեռևս չի ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Կայքը տեղեկացնում է, որ այսօր արդեն Էդուարդ Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փակ դեմքով և մահակներով զինված 2 անձ հետապնդում Էդուարդ Պողոսյանին։ Այս դեպքից հետո Էդուարդ Պողոսյանը մեկնել է Հայաստանից։ Նա նաև նշել է՝ իր վրա հարձակվել են դիմակավորված երկու անձ՝ ասելով.

«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: