երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի տուն խուզարկության երբ գնում էինք, չէինք գնում «տուշոնկա» հայտնաբերելու. Միքայել Համբարձումյան

Մանվել Գրիգորյանի տուն խուզարկության երբ գնում էինք, չէինք գնում «տուշոնկա» հայտնաբերելու. Միքայել Համբարձումյան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված «տուշոնկայի» պատմությունը դարձավ շոու։ Այս մասին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

«Մենք Մանվել Գրիգորյանի տուն խուզարկության երբ որ գնում էինք, չէինք գնում «տուշոնկա» հայտնաբերելու, հավատացեք ինձ, մենք գնում էինք զենք, ռազմամթերք, հանցավոր ծագում ունեցող գումար հայտնաբերելու վարկածով, մեր տվյալները վկայում էին այդ մասին», - ասել է նա։

Համբարձումյանը նշել է, թե երբ հայտնաբերվել են «տուշոնկաները», բանակի համար նախատեսված մեքենաները, դա արդեն մամուլի շահարկումներ էին։

Դիտարկմանը, թե այդ տեսանյութը պատրաստել էր ԱԱԾ-ն, Համբարձումյանն արձագանքել է. «ԱԱԾ-ն պատրաստել էր այն, ինչ-որ հայտնաբերել է, հո մենք չէի՞նք տարել այդ «տուշոնկան» այնտեղ դրել»։

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված մեղքի զգացում ունի՞, Համբարձումյանը պատասխանել է՝ «ոչ մի»։

«Ես մեղք չեմ գործել, որ մեղքի զգացում ունենամ», - ասել է նա։

  • Կիսվել: