երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մանե Թանդիլյանին են գետնին տապալել. Բագրատ Սրբազան

Մանե Թանդիլյանին են գետնին տապալել. Բագրատ Սրբազան

Առավոտ շուտ, երբ, այսպես ասած, հարձակում էին գործել շատ մտածված, ուժեղ, շատ կարեւոր հարձակում էր, երեւի կյանքի-մահվան խնդիր էր, այդ ժամանակ մեր Մանե Թանդիլյանին են գետնին տապալել: Այս մասին, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր տղաներին, աղջիկներին աջից, ձախից գողանալով, հարձակվելով մարդկանց վրա, հատուկ գործողություններ են անում:

Մեզ ոչ մի ձեւով չեք կարող կասեցնել, դուք չգիտեք՝ ինչ է լինելու»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

  • Կիսվել: