շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մամիկոն Ասլանյանը կոչ է արել մասնակցել ջահերով երթին

Մամիկոն Ասլանյանը կոչ է արել մասնակցել ջահերով երթին

Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով մասնակցել ջահերով երթին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն տարի ձեր խոնարհ ծառան մասնակցել է Հայոց ցեղասպանության նախօրյակին կազմակերպվող ջահերով երթին։ Այս տարի «հատուկ հանձնարարությամբ» ես զրկված եմ ազատությունից, իսկ քաղաքս` զարգացումից։

Սակայն այս պահին ուզում եմ խոսել մեր բոլորիս ազգային պարտքի և սրբազան արժեքների մասին: Մենք հա՛յ ենք, պահանջատեր հա՛յ, ով լցված է Արցախի պաշտպանության վճռականությամբ և ապրում է ցեղասպանության արդար դատի ու վրեժի սպասումով: Այս «կարմիր» գծերը մեր գոյաբանական հիմքերն են։

Խնդրում եմ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին` դրանով իսկ ձեր ձայնը լսելի դարձնել ու բռունցքվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի՛՛։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանի կալանքը երկարաձգվել է:

  • Կիսվել: