շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով

Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նման հանդիպում այսօր նախատեսված է», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը «Վնուկովո»-ում վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 13:52-ին: Օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

Ինչպես սպասվում է, Մոսկվայից հետո Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Կիև:

  • Կիսվել: