շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՍԴ-ն կա՛մ կգնա իրավունքի ճանապարհով, կա՛մ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով. Մամիկոն Ասլանյան

ՍԴ-ն կա՛մ կգնա իրավունքի ճանապարհով, կա՛մ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով. Մամիկոն Ասլանյան

Սահմանադրական դատարանը կա՛մ կգնա իրավունքի ճանապարհով, կա՛մ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշեց.  «ՍԴ-ն ընտրություն կատարելու շատ մեծ շրջանակ չունի, այստեղ խնդիրը հետևյալն է՝ ՍԴ-ն կորոշի գնալ իրավական լուծումներ գտնելու ու արձանագրելու ճանապարհով, թե քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով»:

Լրագրողների հարցին, թե ըստ Ասլանյանի՝ ո՞ր ճանապարհը կընտրի Սահմանադրական դատարանը, վերջինս պատասխանեց. «Այստեղ իմ կարծելը ու դրա վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալը մեզ երբեք չպետք է զերծ պահի օգտվելու բոլոր օրենսդրական գործիքակազմերից, որովհետև հույս ունենալը այլ բան է, արձանագրումները այլ բան: Այսինքն որևէ բան չանենք և ասենք, որ չենք հավատում ու ունենք կանխակալ վերաբերմունք՝ շատ ավելի վատ է, քան անել ու արդյունք չունենալ, մի գործ, եթե չես անում, դրա արդյունքի մասին չես էլ իմանում»:

Խոսելով ՍԴ-ի հնարավոր որոշման և իրենց ունեցած պլան բ-ի մասին՝ Ասլանյանը պարզաբանեց, որ այստեղ հարցը պլանները ցուցակագրելու մասին չէ, պայքարը ինքն իրեն ենթադրում է, որ չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ վերջնակետին չեն հասել:

«Ուստի, անկախ ՍԴ-ի ընդունած որոշումներից՝ այս պայքարի անունը իշխանափոխությունն ու հաղթանակն է, և բոլոր գործիքները պետք է օգտագործվեն՝ այն իրականացնելու համար»,-նշեց նա:

  • Կիսվել: