Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրшերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի uպառնnւմ
Հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու ցնցեց հանրապետությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան և մայրը, շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, ողջ և առողջ են։
Տեղի բժիշկների հոգատար աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունիսի 24-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia»-ն Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային: