երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շնորհավորել է Հայաստանին կազմակերպությանն անդամակցելու 30-ամյակի առթիվ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շնորհավորել է Հայաստանին կազմակերպությանն անդամակցելու 30-ամյակի առթիվ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շնորհավորում է Հայաստանին ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակի առթիվ։ 

30 տարի առաջ՝ մարտի 2-ին, Հայաստանը դարձավ պետությունների մեծ ընտանիքի անդամ, երբ 1992 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող A/RES/46/227 բանաձևը։
 
Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտը աշխարհին ուղղված քայլ էր՝ ապացուցելու, որ նորանկախ պետությունը պատրաստ է հանձն առնել միջազգային պարտավորություններ և իրագործել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավորության, օրենքի գերակայության, հավասարության և կայուն զարգացման առաջ մղմանը միտված ծրագրեր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների հետ սերտ համագործակցության միջոցով։

  • Կիսվել: