երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամներին առաջիկա երկու տարվա համար

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամներին առաջիկա երկու տարվա համար

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Դանիային, Հունաստանին, Պակիստանին, Պանամային և Սոմալիին ընտրել է Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ՝ երկու տարի ժամկետով։

Նոր անդամները կմիանան գործող ոչ մշտական անդամներին՝ Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային 2025 թ․ հունվարի 1-ից՝ փոխարինելով Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային։

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամից, պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Նրա որոշումները պարտադիր են կատարման համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Չինաստանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։

  • Կիսվել: