հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Majorel Armenia ընկերության 30 հոգանոց թիմը այսօր հասել է 400-ի․ ավստրալահայ Գարի Աղաբեկյան (տեսանյութ)

Majorel Armenia ընկերության 30 հոգանոց թիմը այսօր հասել է 400-ի․ ավստրալահայ Գարի Աղաբեկյան (տեսանյութ)

«Հայերն այսօր» լրատվական հարթակը անդրադարձել է ավստրալահայ Գարի Աղաբեկյանին, որը 2017 թ․-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան և ղեկավարում է  Majorel Armenia միջազգային ընկերությունը։

Ռեպորտաժը պատմում է, թե ինչպես է Գարի Աղաբեկյանը, վերադառնալով հայրենիք, սկսել  զբաղվել IT ոլորտում որոշակի փորձ ձեռք բերելով, որից հետո ստացել  է Majorel Armenia միջազգային ընկերությունը տեղում գործարկելու և կառավարելու առաջարկ։ Ընկերությունը մոտ 3 տարի՝ 2019 թ․-ից ի վեր, սպասարկում է միջազգային շուկայի հեղինակավոր բրենդների գերմանախոս հաճախորդներին։

«Մեր գլխավոր գործունեությունը սպասարկման բիզնես է։ Ունենք խոշոր պատվիրատուներ  աշխարհի բոլոր կողմերից։ Մենք սպասարկում ենք գերմաներեն լեզվի ոլորտում»,- նշում է Գարի Աղաբեկյանը։

Ընկերությունը սկսել է աշխատել 30 հոգանոց փոքր թիմով, իսկ այժմ այդ թիվը հասել է 400-ի։ Գարի Աղաբեկյանը նշում է, որ իրենց աշխատողների համար ապահովել են աշխատանքային լավագույն պայմանները։

Բացի այդ, ընկերությունը, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում, ստեղծել է լայն հնարավորություններ տարբեր լեզուներ տիրապետող մասնագետների համար։ Աղաբեկյանի խոսքով՝ միշտ պատրաստ են հնարավորություններ ընձեռել այն մասանգետներին, որոնք տիրապետում են գերմաներենին, ֆրանսերենին և այլ օտար լեզուների։

  • Կիսվել: