հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մահվան ելքով վրաերթ՝ Քանաքեռավան-Զովունի ճանապարհին

Մահվան ելքով վրաերթ՝ Քանաքեռավան-Զովունի ճանապարհին

Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին հունվարի 7-ին, ժամը 18.40-ի սահմաններում,  «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա Գառնիկ Սարգսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: