հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է "Շենգավիթ" ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը

Մահացել է "Շենգավիթ" ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը

«Շենգավիթ» Բժշկական կենտրոնից հայտնում են.

 

«#ՄԱՀԱԶԴ

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է "Շենգավիթ" Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ , ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը:

Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը սգում է սիրելի ղեկավարի անժամանակ մահը և իր խորին ցավակցությունը, վշտակցումը հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Անգնահատելի է Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի ավանդը առողջապահական համակարգի բարելավման գործում:
Նա երդվել էր անձնվիրաբար ծառայել մարդուն՝ հանուն առողջության պահպանման և մինչև կյանքի վերջին պահը չխախտեց երդումը:
Հանգչեք խաղաղությամբ :

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին՝ եկեղեցուց»:

  • Կիսվել: