ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը․ մանրամասներ

Մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը․ մանրամասներ

Մայիսի 9-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Հայտնի է, որ Ա. Ճ-ն հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն էր:

  • Կիսվել: