չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մահացել է Երեւանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը

Մահացել է Երեւանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

  • Կիսվել: