երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
ՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկա. Փաշինյանն առաջարկով դիմեց ընդդիմադիրներին

ՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկա. Փաշինյանն առաջարկով դիմեց ընդդիմադիրներին

Առնվազն կան ուժեր ՀՀ-ում և դրանից դուրս, որոնց մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում պատմական շրջափուլ տեղի չունենա։ Նախկինում էլ՝ 2018-ից, մենք այս ընկալումից և տրամաբանությունից զերծ չենք եղել, ուղղակի 2026-ին քարտերը բացվել են։ Ուղղակի որոշ ուժերի առջև խնդիր կա դրված, որ ՀՀ-ն չկարողանա կատարել տնտեսական այն հանձնառությունները և շարունակել տնտեսական զարգացման այն ճանապարհը, որը նախանշված է։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այդ պրոցեսն անվանեց մեկ պայմանական վերնագրով, որը հեղինակները ևս, ըստ Փաշինյանի, վերնագրել են «գաղտնի պլան»։

«ՀՀ-ի ներսում այդ «գաղտնի պլանի» իրագործման ռեսուրսը չկա, և այդ «գաղտնի պլանի» հեղինակները պետք է ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար։ Պարզ է, ակնհայտ է, և չեմ ուզում թաքցնել, որ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում և ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն, նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան գործուղվել են մարդիկ շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով»,– ասաց նա։

Սակայն Փաշինյանը կարծում է, որ ժողովրդի պատմությունը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով, իսկ ՀՀ-ում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ։

«Բայց այս անգամ, բարեբախտաբար, ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների համար։

Օգտվելով առիթից, որ իմ ունեցած տեղեկությունները բավարար են նման պնդում անելու համար, ես ուղղակի գործընկերային ծառայություն եմ մատուցում մեր ընդդիմադիր գործընկերներին՝ ասելով, որ նրանք դեռևս ունեն ժամանակ այդ աղետից խուսափելու համար. խոսքը քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների՝ ձեզ հայտնի քաղաքական աղետից խուսափելու մասին է»,– ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում կարող է լինել մի երաշխիք, և այդ երաշխիքը հայ ժողովուրդն է։

  • Կիսվել: