ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մաեստրո Չեքիջյանի բացառիկ համերգը Գյումրիում․ Սուրբ Յոթ վերք եկեղեցում հնչել են հոգևոր երգեր ու շարականներ

Մաեստրո Չեքիջյանի բացառիկ համերգը Գյումրիում․ Սուրբ Յոթ վերք եկեղեցում հնչել են հոգևոր երգեր ու շարականներ

«Շարակնոցում» բոլոր հոգևոր երգերը դասակարգված են ըստ եկեղեցական տոների կամ ձայնեղականների։ Դրանցից շատերը ամեն կիրակի հնչում են հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագների ու ժամերգությունների ընթացքում։

 

Հոգևոր կատարյալ գոհարները Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում  հնչեցին  Հայաստանի ազգային ակադեմիական կամերային երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Եկեղեցու  կամարների տակ  հնչեց  աստվածային «Սուրբ-սուրբը»։

 

Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր, բացառիկ հոգևոր համերգին Հայաստանի  ազգային ակադեմիական երգչախմբը  ներկայացել էր փոքր կազմով, եկեղեցու յուրօրինակ ակուստիկայի շնորհիվ ակապելլա կատարմամբ շարականները հնչում էին կատարյալ մաքուր։

85 տարի առաջ հիմնադրված կամերային երգչախումբն արդեն 60 տարի ղեկավարում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, խմբավար Հովհաննես Չեքիջյանը։

 

  • Կիսվել: